23/11/2021 17:22
ՀՀ կառավարությունից հաստատում են, որ Սոչիում Փաշինյանը կհանդիպի Պուտինի և Ալիևի հետ
Հայաստանի կառավարությունից Aysor.am-ին հաստատում են, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կառավարությունից նաև հաստատում են, որ Սոչիում տեղի կունենա Պուտինի, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սոչիում նոյեմբերի 26-ին տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Բանակցությունները տեղի կունենան Պուտինի նախաձեռնությամբ։