24/11/2021 10:39
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» անդամներին (Տեսանյութ)
«Ազատագրական շարժման» անդամները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք մետրոյում հայտարարում են, որ նահանջ չի լինելու և ներկայացնում են իրենց պահանջները։
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանից բերման են ենթարկում շարժման մասնակիցներին։
«Ոստիկանությունը սկսում է բռնություն կիրառել շարժման անդամների նկատմամբ», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են կարմիր բերետավորները բերման ենթարկում քաղաքացիներին։