24/11/2021 21:39
Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված քայլերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլը:
Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
«Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ՝ խաղաղ կյանքի վերականգնումը, Հարավային Կովկասում ճանապարհների և տրանսպորտային ուղիների վերականգնումը։ Հենց այս հարցերն է նախատեսվում քննարկել ՌԴ, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։