25/11/2021 12:23
Կապան-Ճակատենում ուղևորափոխադրում կիրականացվի «ՈւԱԶ» մեքենաներով
Կառավարության որոշմամբ 400 միլիոն դրամ հատկացվեց Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին` մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն, հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս մեթոդով կկարողանան ավելի հրատապ հարցեր լուծել:
«Կա անհրաժեշտություն Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի, գնվեց երկու «ՈւԱԶ» մակնիշի մեքենա, որոնք հիմա կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ Սյունիքում 7 ճանապարհից մեկը` Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է ու երթևեկելի, վեց ճանապարհի վրա բավական ակտիվ տեմպով աշխատանքներ են ընթանում:
«Հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում, առաջիկայում այդ երեք հատվածում նույնպես կփորձենք շինարարական աշխատանքներ սկսել», - ասաց Սանոսյանը: