25/11/2021 14:44
Պետք է ձևավորենք հայ-իրանական հակաահաբեկչական ձևաչափ, որը կարող է ունենալ նաև զորախումբ. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Իրանի համար Հայաստան-Իրան կապի խզումը նշանակում է Իրանի կենսական շահերի ոտնահարում:
«Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ տարածքում որևէ պարագայում չպետք է ունենանք Սիրիա, երբ մեր տարածաշրջանում ծածանվեն բոլոր դրոշները, բացի Հայաստանի դրոշից, սա չպետք է որևէ պարագայում թույլ տալ, մյուս կողմից, մենք ունենք կարևոր մարտահրավերներ, որոնց պետք է արձագանքենք, հետևաբար, իրանական աջակցությունից հրաժարվելը կոպտագույն սխալ կլինի: Այո, եթե իրանական կողմը պատրաստ է Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու, դա արժանապատիվ կերպով կարելի է ընդունել», - լրագրողների հետ զրույցում ասաց Ոսկանյանը:
Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմում ներգրավվել են Սիրիայից բերված ահաբեկիչներ:
«Իրանցիների համար այդ ահաբեկիչները թիվ մեկ թշնամիներից են, հետևաբար, եթե կա հնարավորություն, մենք պետք է ձևավորենք հայ-իրանական հակաահաբեկչական ինչ-որ ձևաչափ, որը կարող է ունենալ նաև զորախումբ», - ընդգծեց իրանագետը: