26/11/2021 19:04
Փաստորեն, համաձայնվեց առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հստակեցման և իրացման, սահմանների դելիմիտացիա իրականացնել․ Շարմազանովի արձագանքը Սոչիում Փաշինյանի խոսքին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Սոչիում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ ընդգծելով, որ Փաշինյանը ոչ մի բառ չասաց Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի մասին։
«Կապիտուլյանտը ոչ մի բառ չասաց Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման և նույնիսկ կարգավիճակի անհրաժեշտության մասին։
Իրեն բնորոշ լղոզված ձեւակերպում տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծման վերաբերյալ, բայց ոչ մի խոսք չարտաբերեց Հիմնարար սկզբունքների ու այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի մասին։
Բայց, փաստորեն, համաձայնվեց առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հստակեցման և իրացման, սահմանների դելիմիտացիա իրականացնել։
Սա ձեռքերը լրիվ լվացել է Արցախից»,- գրել է Շարմազանովը։