26/11/2021 15:44
Սոչիում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ալիևի հետ
Սոչիում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սոչիում նոր է սկսվել նախագահ Պուտինի և Ալիևի զրույցը։ Դրա ավարտից հետո մենք ակնկալում ենք Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպում»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ դրանից հետո Պուտինը առանձին զրույց կունենա Փաշինյանի հետ: