26/11/2021 12:09
Վանաձորի ԲՀԿ ավագանու թեկնածուները հանդիպել են Շահումյան համայնքի բնակիչների հետ, խնդիրների լուծման իրենց ծրագիրը ներկայացրել (Տեսանյութ)
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հայաստանի տարբեր համայնքներում, այդ թվում՝ Վանաձոր խոշորացված համայնքում։ Ընտրապայքարին մասնակցում է նաև ԲՀԿ-ն, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Էդգար Բոջուկյանը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԲՀԿ թեկնածուն և թիմակիցները շրջում են խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերով, ներկայացնում տարիներով կուտակված խնդիրների լուծման ուղիները։
Էդգար Բոջուկյանը թիմակիցների հետ այս անգամ այցելել է Շահումյան համայնք։ Բազմամարդ հանդիպմանը նախընտրական խոստումների փոխարեն, եղած խնդիրները լուծելու իրատեսական ծրագիր է ներկայացվել։
«Ուզում ենք, որ հողագործությունը, անասնապահությունը, տուրիզմը զարգանա, որ բոլորդ աշխատանք ունենաք», - նշել է նա։
ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը կարևորել է համատեղ աշխատանքը համայնքի կյանքը բարելավելու հարցում․ քաղաքական թիմի աջակցությամբ անհաղթահարելի թվացող խնդիրները ևս կարող են գտնել իրենց լուծումները։
Շահումյանի բնակիչները հանդիպմանը նշել են, որ զգացված են նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքից՝ համայնքին աջակցելու պատրաստակամության համար։
Մանրամասները՝ տեսանյութում: