26/11/2021 13:23
«Ցնցված ենք «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական վթարից». ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Ցնցված ենք Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում ողբերջական վթարի լուրից, ինչի հետևանքով տասնյակ մարդկկ են զոհվել: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տւժածներին», - նշված է ՀՀ ԱԳՆ Twitter-յան էջում:
Հիշեցնենք` ձեռնարկությունում նախօրեին պայթյուն ու ծխոտում էր տեղի ունեցել։ Արտակարգ իրավիճակի պահին գետնի տակ գտնվել է 285 մարդ, որոնց մեծ մասը դուրս է բերվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 52 մարդ։