26/11/2021 10:50
Սալոնիկում ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել․ ՀՀ դեսպանություն
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այն բոլոր կառույցներին և անհատներին, որոնք նպաստել են Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը երկու օր առաջ։
Դեսպանությունը նաև տեղեկացված է, որ նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական սադրանք է հրահրվել նույն ուժերի կողմից նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը։
«ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- հայտնել են դեսպանությունից։
Հիշեցնենք`օրեր առաջ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հանրային տրանսպորտնի վրա փակցված է եղել Ադրբեջանի կողմից բռնագրավված հայկական Շուշի պատմական բերդի նկարը։ Ադրբեջանցիները հայկական «Շուշի» անվանումը փոխարինել էին ադրբեջանական տարբերակով, ինչն էլ հարուցել էր հայկական համայնքի զայրույթը։