26/11/2021 18:14
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նաև անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ և ապաշրջափակմամբ», - նշեց նա։
Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։
«Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Իհարկե, սահմանները չեն սահմանազատվում և չեն սահմանագծվում, բայց պետական սահմանը կա և այն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է», - ասաց Փաշինյանը։