27/11/2021 21:45
«Կրթությունն այսօր ամենակարևորն է, ինչն անհրաժեշտ է մեր ազգին»․ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի ԲՀԿ թեկնածուն հանդիպել է մանկավարժների հետ (Տեսանյութ)
Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս անգամ հանդիպել է մանկավարժների հետ։
Բաբայանը համոզված է՝ ուսուցչի դերն ու առաքելությունը սերունդներ կրթելու հարցում անփոխարինելի է։ Կրթության, սպորտի զարգացման, երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության, նաև համայնքի կյանքին վերաբերող հարցերի շուրջ մանկավարժների կարծիքը Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուն առանձնահատուկ է կարևորում։
«Կրթությունն այսօր ամենակարևորն է, ինչն անհրաժեշտ է մեր ազգին, նաև մեր համայնքին», - հանդիպմանն ասել է Բաբայանը։
Մանկավարժները նույնպես կարևորել են այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի թեկնածուն առանձնահատուկ ուշադրությամբ է մոտենում դեռահասների ուսման որակին, լավ կրթություն ստանալն անհրաժեշտություն է համարում։
«Իսկապես, հայրենիքն սկսվում է դպրոցից», «Ձեր մեջ տեսնում եմ այն ուժը, որը կաշխատեցնի նաև ծույլին», - ասել են ուսուցիչները։
Հանդիպմանը քննարկվել է նաև այսօրվա հասարակության բարոյահոգեբանական վիճակը․ պառակտում կա, համախմբվելն այլընտրանք չունի, համոզված են մանկավարժները։
«Ի՞նչն է ինձ գրավում։ Մի անգամ հանդիպումներից մեկի ժամանակ պարոն Բաբայանն ասաց՝ ես եկել եմ համախմբելու։ Այսօր պառակտված ենք, համախմբվելը շատ կարևոր բան է։ Մեր ազգը համախմբված է ուժեղ», - ընդգծել է մանկավարժներից մեկը։
Ուսուցիչները նշել են նաև, որ շատ են կարևորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները և ցանկանում են ի դեմս համայնքի նոր ղեկավարի՝ տեսնել նպատակային, ուժեղ գործչի։
Մանրամասները՝ տեսանյութում։