27/11/2021 12:10
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդին ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկման արդյունքները:
Նա ԱԽ անդամներին համառոտ ներկայացրել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ արցախյան կարգավորման շուրջ քննարկումների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հիշեցնենք` երեկ Սոչիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: