27/11/2021 14:16
«Գողը ոստիկան կդառնա, ոստիկանը գող չի դառնա» օպերացիայի ժամանակ բերման է ենթարկվել 10-ից ավելի «օրենքով գող» և քրեական հեղինակություն (Տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գողը ոստիկան կդառնա, ոստիկանը գող չի դառնա» անունը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այն ուղղված է եղել քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, ոստիկանության տարբեր բաժիններ և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Մակարյանը՝ «Ալո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 55-ամյա Ռուբեն Կոստանյանը՝ «Բոգո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Ավետիսյանը՝ «Համիկ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 62-ամյա Անդրանիկ Տերտերյանը, Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ժիրայր Բրուտյանը՝ «Մալաթիայի Ժիրո» մականվամբ, Երևանի բնակիչ Սամվել Հարությունյանը՝ «Մանեթի տղա Սամո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 51-ամյա Պարույր Գրիգորյանը, Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆայել Նազարյանը, Երևանի բնակիչ՝ 46-ամյա Յուրա Ուդոևը, Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ջնդի Ամարյանը, Երևանի բնակիչ՝ 53-ամյա Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 45-ամյա «օրենքով գող» Արմեն Մանուկյանը՝ «Սևո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Մկրտչյանը, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Հարությունովը՝ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ, 41-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արա» մականվամբ և Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ոսկան Մնացականյանը։
Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց բնակարաններում ու տներում դատարանի որոշմամբ կատարվել են խուզարկություններ, որոշ մարդկանց տներում և ավտոմեքենաներում հայտնաբերվել է զենք, փամփուշտներ, զրահաբաճկոններ։