29/11/2021 11:16
Հոգևոր պատերազմում պարտվելն է, որ բերելու է նյութական պատերազմի. Տավուշի թեմի առաջնորդ (Տեսանյութ)
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը կիրակնօրյա քարոզի ժամանակ անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին։
«Մեզ սպառնալիքներով, թե՛ մեր բանակի առումով, որ հույս չունենաք, և թե՛ հոգևոր առումով, որ ընդհանրապես դուք ի վիճակի չեք որևէ բան անելու։ Եվ մեր հույսը այս կամ այն ճանապարհով մղում են դնելու կամ հյուսիսին, կամ հարավին, կամ արևմուտքին, կամ արևելքին։ Եվ Տերը ասում է մեզ՝ չվախենա՛ք, մի վախեցեք այդ պատերազմից։ Այդ երկու պատերազմից մի վախեցեք։ Երկրորդն ավելի վտանգավոր է, որովհետև երկրորդի՝ այդ հոգևոր պատերազմի մեջ պարտվելն է, որ քայքայում է բերելու նյութական պատերազմում», - ասել Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշել է նաև, որ պետք չէ վախենալ պատերազմելուց.
«Հուսահատություն է այսօր, որ ուտում, սպառում, մաշում է մեզ և թույլ չի տալիս ճիշտ ճանապարհներ գտնելու»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։