29/11/2021 20:05
«Նոր համայնք, նոր սկիզբ»․ Աբովյանում կայացել է ղեկավարի թեկնածու Էդուարդ Բաբայանին սատարող քաղաքացիների երթը (Տեսանյութ)
«Նոր համայնք, նոր սկիզբ»․ այս կարգախոսի ներքո է նոյեմբերի 28-ին կայացել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Էդուարդ Բաբայանին սատարող քաղաքացիների, ԲՀԿ համակիրների, Բաբայանի թիմակիցների տպավորիչ երթը՝ Աբովյան քաղաքում։
Խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված Էդուարդ Բաբայանը քվեաթերթիկների բաշխմամբ՝ հանդես է գալիս առաջին համարի ներքո։ Աբովյանում քայլերթի դուրս եկած քաղաքացիները վանկարկում էին՝ «Միասին քվեարկենք Բաբայանի օգտին», «Համար մեկ՝ Էդուարդ Բաբայան»։
Երթին հընթացս միացող քաղաքացիները նույնպես ողջունում էին Բաբայանին, խոսքի բռնվում նրա հետ, իրենց կարծիքը հայտնում համայնքի զարգացման հարցերի շուրջ։
Քայլերթին միացել էին նաև Աբովյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող այլ բնակավայրերի բնակիչներ ևս։
«Աբովյան համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ, որ այսօր հավաքվել եք այստեղ, շնորհակալություն եմ հայտնում, որ վստահում եք ինձ, բոլորիդ շատ սիրում եմ և շնորհակալություն եմ հայտնում այս երթի համար»,- միջոցառման ավարտին նշեց համայնքի ղեկավարի թեկնածուն։
Բաբայանը երախտագիտություն հայտնեց հատկապես վստահության ու ջերմ խոսքերի համար, որով քաղաքացիներն իրեն աննկարագրելի էներգետիկա և ուժ են փոխանցում։
Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի ԲՀԿ թեկնածուն համոզված է․ հենց այս փոխադարձ սրտացավության մթնոլորտն էլ կդառնա նոր համայնք կերտելու հիմնաքարը: