29/11/2021 11:57
Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Պարոն Տոնոյանը ևս երկու ամսով կմնա կալանքի տակ։ Դատարանը հրապարակել է վճիռը, սակայն որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական կողմին, հետևաբար, բովանդակության մասին որևէ բան ասել չեմ կարող», - ասաց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում:
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /յուրացում/ կատարելու մեջ: