29/11/2021 16:07
Սյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը:
«Թուրքմենստանում Էրդողանը նոր անհանգստացնող իմպերիալիստական ելույթ է ունեցել՝ կոչ անելով թյուրքալեզու երկրներին իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
Սյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող», - գրել է Բուիսոնը։
A Achgabat (Turkmenistan), nouveau discours impérialiste inquiétant de Erdogan qui appelle les pays turcophones à apporter leur plein soutien à l'Azerbaïdjan dans sa revendication du "corridor du Zanguezour". C'est-à-dire le #Syunik en #Armenie ! Erdogan, fauteur de guerre.
— J-Christophe Buisson (@jchribuisson) November 28, 2021