30/11/2021 11:58
Մի գեղեցիկ օր էլ կասեն` Թուրքիայի նախապայմաններին պետք է համաձայնենք, այլապես այստեղ ապրելու իրավունքն էլ կկորցնենք. Կամո Աթայան
Եթե նվազագույնը երկու տարի առաջ որևէ մեկը փորձեր մտովին վերջին տարվա հայաստանյան իրականության նման ինչ-որ իրավիճակ պատկերացնել, նրան կամ խեղկատակ կհամարեին, կամ էլ կուղեկցեին հոգեբուժարան...
Ես չեմ ժխտում, որ այս վիճակի սցենարիստներն այդժամ գոյություն ունեին ու նման ծրագրեր մտմտում էին արդեն, բայց խոսքը նրանց մասին չէ բնավ...
Հակիրճ նշենք ու թվարկենք միայն վերջին տարվա մեր գերմեծ կորուստները, որոնց հետ բավականին արագ հարմարվել ենք, ու կարծես ամեն ինչ այսպես էլ պիտի լիներ, ընթանար...
.Կորցրել ենք մոտ 10000 քառ. կմ տարածք /ՀՀ-ի ներկայիս տարածքի մեկ երրորդից ավելին/, որը միայն տարածք չէր, այն Արցախի Հանրապետությունն էր`ողջ հայության հայրենիքի ազատագրված մի հատվածը, որի ստեղծման ու 30 տարի հայեցի պահելու համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերել են:
Այս առումով երկար բարակ խոսելու, համոզելու հարկը չկա, ով դեռևս չի ընկալում կամ հակաճառում ու մեղքը սրա նրա վրա է գցում, պետք է ցույց տալ ՀՀ-ԼՂՀ միացյալ քարտեզը մինչև 2020թ սեպտեմբերի 27-ը, և նույն քարտեզը 2020-ի նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո, եթե այդքանից հետո էլ շարունակեն հակաճառել, ուրեմն նրանք միանշանակ բանականության հետ խնդիրներ ունեն...
.Կորցրել ենք նախկին ԼՂԻՄ-ի տարածքի կեսից ավելին /այն հավասար էր 4,4 կազար քառ.կմ/,
.Այնպիսի տգետ, անկարող և հողատու իշխանություն ենք ունեցել, որ Քաշաթաղի, Քարավաճառի, և Ակնայի ուժեղացված ու համարյա անմատչելի տարածքներն առանց մի կրակոցի հանձնել է թշնամուն ու...նույնիսկ չի կարողացել Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի հարցը լուծել, որը հաստատ մերն է եղել, քանզի ինչպես հարցի գիտակներն են նշում, և հասարակ տրամաբանությունն է հուշում, հակառակ դեպքում այդ ինչպես է մոտ 60 տարի առաջ ՀԽՍՀ-ն ԱդրԽՍՀ-ի տարածքում նման ճանապարհ կառուցել...
Թշնամին էլ էր դրանից զարմացած ու դահիճ բռնապետը հետագայում ասաց, որ շատ դժվար կլիներ այդ տարածքները գրավելը....
. Միայն մայիսի 12-ից այս կողմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ սուվերեն տարածքից կորցրել ենք համարյա Երևանի զբաղեցրած տարածքի կեսի չափ տարածք...
. Կորցրել ենք ամենաթանկը՝ հազարավոր ջահել-ջիվան երիտասարդների, որոնք պիտի վերափոխեին մեր երկիրը...
. Սպանել եք հայ ժողովրդի ստվար մի հատվածի երազելու, լավ հայրենիքի մասին խորհելու, մտածելու կարողությունը...Հային միշտ հատուկ արժանապատվությունը ամենուր զգետնված է...
. Մոտ 40 000 արցախցիներ, դեպորտացվել, դարձել են փախստական՝ սփռվելով ամենուր՝ անօգնական, և նույնիսկ առանց միջազգային օրենքներով նման դեպքերում սահմանված կարգավիճակի.
. ՀՀ-ի և Արցախի բզկտված, չկահավորված սահմանների առկայության պարագայում անելանելի վիճակում են թողնվել հարյուր հազարավոր ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների, որոնք ապրում և աշխատում են, բառիս բուն իմաստով, թշնամու ուղիղ նշանառության տակ: Էլ չեմ ասում սովորողների ու այն դպրատների մասին, որոնք ամեն պահի անմիջական ուղիղ կրակի տակ կարող են հայտնվել...
. Չգիտեմ, որևէ անհատ, կամ մի կազմակերպություն հաշվարկներ իրականացրել է պատերազմի ու պարտության հետևանքով մեր կրած ֆինանսատնտեսական կորուստների վերաբերյալ, թե ոչ, այնուհանդերձ դրանք նույնիսկ մեղմ հաշվարկներով կազմում են տասնյակ միլիարդավոր դոլարներ...
Ահա այսպիսի իրավիճակում, երբ իրոք ամեն ինչ ադրբեջանի ժողովրդի օգտին է, դեպքերի անընդհատ, միակողմանի ու հակահայ փոփոխության պայմաններում մի գեղեցիկ օր էլ կհայտարարեն, որ այլ հնարավորություն, բացի թուրքիայի ներկայացրած նախապայմաններից գոյություն չունի ու այստեղ, մեր իսկ հայրենիքում ապրելու երաշխիքը այդ նախապայմաններով թուրքադրբեջանական տանդեմի նվաստացուցիչ պայմանների ընդունումն է...
Այս ամենը որպեսզի քաղաքական կարճամիտների նախանշած սցենարով չընթանա գոյություն ունի միակ տարբերակ՝ այսօվա գործող իշխանություններին գրողի ծոցը ուղարկել ու ներուժը ուղղորդել ազգային իշխանություն ձևավորելու և հարյուրամյա մեր պայքարը կրկին զրոյից սկսելու համար...