01/12/2021 19:50
Բաքվում քննարկել են Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում բանակցություններ է վարել Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Զուբայդ Ջալալի հետ։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության, «հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների զարգացման և ռազմավարական գործընկերության մակարդակից, քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հիմնական վեկտորները»։
Հասանովն ու Ջալալին, հաղորդագրության համաձայն, քննարկել են նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները։ «Հասանովը նշել է համատեղ զորավարժությունների կարևորությունը երեք երկրների ռազմական անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման գործում և ընդգծել այդ ոլորտում ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։