01/12/2021 18:10
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանությամբ նկատել են թափառող գայլի, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։
Բնակչությանն ու գյուղատնտեսությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով Ասկերանի ՇՈԲ պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ ոստիկանության ծառայողները ձեռնարկել են միջոցներ և գիշատիչ կենդանուն վնասազերծել և տեղափոխել։