01/12/2021 21:16
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի․ Բլինքեն
ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար և նրա նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Մենք վտանգ չենք ներկայացնում Ռուսաստանի համար և նրա նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունենք։ Մեր նախաձեռնած յուրաքանչյուր քայլն ուղղված է դաշինքի անդամ երկրների պաշտպանական միջոցների ապահովմանը, ինչպես նաև մեր գործընկերներին օգնելուն»,- ասել է Բլինքենը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։