Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան

01/12/2021 20:12

Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան


News.am-ը հարցազրույց է անցկացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, առաջին տպավորությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարությունը ռիսկեր չի պարունակում, և կանխատեսումները դրանում պարունակվող հնարավոր խնդրահարույց ձևակերպումների վերաբերյալ չիրականացան: Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս այս փուլում առկա ռիսկերը չեզոքացված են:

- Իսկապես կար մտավախություն, որ Սոչիում կարող է ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին մեկնարկ տվող փաստաթուղթ, որը պարունակելու էր միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչող դրույթ: Այդ մտահոգություններն օդից չէին վերցված, այլ հիմնվում էին դեռ մայիսին հանրայնացված փաստաթղթի վրա, որն իշխանությունն ընդունեց, որ իսկապես այդ պահին բանակցվում էր: Սակայն Սոչիում այդ փաստաթուղթը չստորագրվեց, փոխարենը ՌԴ նախագահն իր ելույթում հայտարարեց, որ մինչև տարվա վերջ կձևավորվի դեմարկացիոն մեխանիզմ: Եկեք հասկանանք՝ ի՞նչ է սա նշանակում:

Սա նշանակում է, որ Փաշինյանը խուսափեց անձամբ այդ փաստաթուղթը ստորագրելուց: Բայց եթե հիմք ընդունենք ՌԴ նախագահի ելույթի այդ հատվածը, ստացվում է, որ այն միևնույն է պետք է ստորագրվի՝ եթե ոչ անձամբ իր, ապա իր ներկայացուցչի կողմից, որպեսզի լինի իրավական հիմք, որից սկիզբ կառնի գործընթացը: Այլ հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը: Սա հերթական անգամ պատասխանատվությունից գոնե մասամբ խուսափելու փո՞րձ էր, թե՞ այլ նպատակներով ժամանակ շահելու փորձ:

Եվ երկրորդ հարցը՝ ինչի՞ դիմաց Ադրբեջանն ու ՌԴ-ն ընդառաջեցին Փաշինյանին և տվեցին այդ հնարավորությունը: Հենց այս հարցերի պատասխանների մեջ էլ «թաղված է շան գլուխը», և հենց դրանցից են բխում այն մարտահրավերները, որոնց առաջ կարող է կանգնել մեր երկիրը՝ Փաշինյանի նեղ անձնական շահերից բխող խաղերի պատճառով:

Նույնը կարող ենք ասել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի հետ կապված: Փաշինյանը Սոչիում հայտարարեց, որ պարզել է, թե Ադրբեջանի հետ հակասություններն այնքան էլ լուրջ ու խորքային չեն, ինչպես թվում էր մինչ այդ: ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ այս շաբաթ պետք է տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի հանձնաժողովի նիստը, ու հրապարակվեն ձեռք բերված համաձայնությունները: Կրկին հարց է առաջանում․ եթե կան արդեն ձեռք բերված համաձայնություններ, ինչու՞ Սոչիում ամենաբարձր մակարդակով չհանրայնացվեցին դրանք, ինչու՞ կրկին հարցը պատվիրակվեց: Եվ ինչու՞առնվազն խորհրդարանական ընդդիմությունը և ընդհանրապես հանրությունը տեղյակ չեն, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Առավել ևս, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է կիրառել «միջանցք» եզրույթը: Փաստացի, հերթական անգամ բախվելու ենք ժողովրդի մեջքի հետևում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց հետևանքներին:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում եռակողմ հայտարարությանը:

- Ակնհայտ է, որ ջանքեր են գործադրվել առավելապես ընդհանրական ձևակերպումներով, կողմերի համար ոչ խնդրահարույց տեքստ ստորագրել: Բայց, միևնույն է, մի շարք խնդիրներ կան այդ տեքստում:

Առաջին և կարևորագույն խնդիրն այն է, որ տեքստում գերիների և պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտված չէ: Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշեց, որ հումանիտար հարցերում ևս առաջընթաց կա, սակայն հստակ չէ, թե ինչ առաջընթաց և ինչու այն ամրագրված չէ փաստաթղթում:

Երկրորդը՝ փաստաթղթում ընդհանրապես բացակայում է Արցախը՝ որպես այս գործընթացների սուբյեկտ: Նույնիսկ երբ խոսվում է ՌԴ ջանքերի մասին՝ աջակցելու կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը, մթնոլորտի ձևավորմանը, այնպիսի ձևակերպում է ընտրված, որ Արցախը չհիշատակվի:

Եվ, ընդհանուր առմամբ, մեծագույն խնդիրն այն է, որ երկրների ղեկավարների բանավոր խոսքն ու համաձայնեցված փաստաթուղթը միմյանցից տարբերվում են: ՌԴ նախագահը հայտարարում է հստակ պայմանավորվածությունների, ժամկետների մասին, իսկ փաստաթղթում դրանք որևէ կերպ ամրագրված չեն՝ որպես ստանձնած պարտավորություն: Սա, ինչպես նաև թղթում չամրագրված, բայց ստանձնած պարտավորություններից խուսափելու հետագա փորձերը կարող են նոր էսկալացիայի պատճառ դառնալ:

Ամենից զատ, կա մեկ կարևոր խնդիր՝ ընկալելի և ընդունելի չէ, որ Հայաստանի ղեկավարն Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերում, նոր փաստաթղթեր ստորագրում, քանի դեռ լիարժեք կյանքի կոչված չեն արդեն առկա պայմանավորվածությունները, հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթը՝ վերաբերող բոլոր գերիների և պահվող անձանց վերադարձին:

- Նոյեմբերի 26-ի հանդիպումից հետո ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից: Եվ ինչո՞վ է պայմանավորված Եվրամիության նման ակտիվացումը:

- Ի սկզբանե ակնկալիքները բրյուսելյան հանդիպումից մեծ չեն: Ակնհայտ է, որ սա Արևմուտքի հերթական փորձն է՝ հնարավորինս վերականգնել բալանսը, մեծացնել սեփական ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում: Ակնհայտ է նաև, որ Եվրամիությունը ձգտելու է ինչ-որ արդյունքներ արձանագրել՝ ցույց տալու համար, որ իր ջանքերն էլ արդյունք են տալիս: Ամենավառ ապացույցը հեռախոսազրույցների արդյունքում համաձայնեցված ուղիղ կապն է պաշտպանության նախարարների միջև, որը, իբրև թե, շատ պատահական ստացվեց, բայց շատ հետաքրքիր պատահականությամբ հենց այդ պայմանավորվածությունից մի քանի օր առաջ Փաշինյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակեց իր ամենամոտ և վստահելի թիմակիցներից մեկին:

Կարծում եմ, Եվրամիությունը հիմնական շեշտը դնելու է հումանիտար խնդիրների լուծման վրա, օրինակ՝ փորձելու է սիմվոլիկ մի քանի գերիների վերադարձի շուրջ համաձայնության հասնել: Հիշենք, թե ինչ մեծ PR արշավ իրականացվեց Վրաստանի միջնորդությամբ ու Արևմուտքի աջակցությամբ՝ 15 գերիների վերադարձի շուրջ: Նման մի բան էլ կարելի է այս անգամ սպասել:

Սա, իհարկե, նույնպես կարևոր և ողջունելի է, սակայն մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը, Արցախը, մեր անվտանգային խնդիրներն աշխարհաքաղաքական մրցապայքարի և արտաքին խաղացողների շահերի բախումների հարթակ դառնան: Ցավոք, Փաշինյանն արդեն երեք տարի է՝ հենց դա է փորձում անել և նույնիսկ այսօր՝ 44-օրյա պատերազմից հետո, այսքան ռազմաքաղաքական խնդիրներ ունենալով, նաև փորձում է արտաքին դերակատարների հետ առևտուր անել, նրանց հակադրել և փորձել այդպես ժամանակ շահել՝ մի քանի օր ավելի իր աթոռին մնալու համար:

- Տպավորություն է ստեղծվում, որ առկա գործընթացներն օրակարգից դուրս են մղում Արցախն ու Արցախյան հիմնախնդիրը: Ի՞նչ ձևաչափով և ե՞րբ, ըստ Ձեզ, հնարավորություն կլինի քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն ու Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը:

-Ցավոք սրտի, թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո ականատես ենք լինում Արցախի Հանրապետության սուբյեկտայնության աննախադեպ անկման: Եվ դա Փաշինյանի և իր խմբակի վարած քաղաքականության հետևանքն է: Մի շարք թե՛ չմտածված, թե՛ մտածված հայտարարություններ, դեռ նախքան պատերազմը, հետևողականորեն հարվածում էին Արցախի սուբյեկտայնությանը․ սկսած պնդումներից, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումները բանակցային գործընթացում լրիվ նույնական են, մինչև այն, թե իբր՝ Արցախի իշխանությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի էությանը, և այդպես շարունակ:

Պատերազմից հետո էլ մենք տեսնում ենք, որ Փաշինյանն ու իր խմբակը նույնիսկ չեն այցելում Արցախ՝ ամենայն հավանականությամբ, տրվելով Ադրբեջանի շանտաժին: Սահմանափակվում են Արցախի ինքնորոշման մասին ֆորմալ հայտարարություններով, բայց դրան զուգահեռ համաձայնում են տարբեր ձևաչափերով, անհասկանալի օրակարգերով Ադրբեջանի հետ հանդիպումների և քննարկումների, ուղիղ կապերի և այլն:

Դժվար չէ հասկանալ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից դուրս այսօր բավականին բարդ է Արցախի վերջնական կարգավիճակի հարցի քննարկման հույս ունենալ: Սակայն Փաշինյանը շարունակում է սպասարկել Անկարայի և Բաքվի շահերը, անվերջ ձգտում է իբրև թե՝ կառուցողական երևալ, «խաղաղության դարաշարջանից» է խոսում ու դրական ազդակներ ուղարկում Թուրքիա և Ադրբեջան: Եվ դա այն դեպքում, որ այս երկրները չեն հրաժարվում ռազմատենչ հռետորաբանությունից և ուժով լուծումներ պարտադրելու իրենց ձեռագրից:

Արցախի կարգավիճակի, անվտանգության և դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն և լինելու են բանակցային օրակարգում: Քանի դեռ այս հարցերը լուծված չեն, տարածաշրջանում հարատև խաղաղություն չի լինելու, և դա հասկանում են բոլորը: Բայց այդ հարցն առաջ մղողն այս իշխանությունը լինել չի կարող:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը