01/12/2021 17:50
Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և նախալեռներում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ի հատկապես գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: