02/12/2021 19:45
Սա մեր տունն ու Հայրենիքն է, այստեղ մեր ժողովուրդն արյուն է հեղել. այդ արյունը չի մոռացվելու. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)
«Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է»,- Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։
««Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։ Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այն կողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել։ Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել, այդ արյունը չի մոռացվելու, այն նզովք է դառնալու մեզ համար և բոլոր նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ կամ դատարկ բնակավայր։ Այդ «դատարկ բնակավայրում» մեր արյունն է հեղված և մեր տունն է կառուցված»,-ասել է Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը: