02/12/2021 17:52
Բլինկենն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Նրանք քննարկել են նաև Կովկասը, պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը», - ասվում է հայտարարության մեջ։
Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը։