02/12/2021 18:30
Մենք աշխարհին ներկայանում ենք մեր արժեքային համակարգով․ պետք է անենք ամեն ինչ՝ այն սերունդներին փոխանցելու համար․ Էդուարդ Բաբայանը հանդիպել է մշակույթի գործիչների հետ (Տեսանյութ)
Եթե մշակութային կյանքն Աբովյանում ակտիվանա, մի նոր մթնոլորտ կստեղծվի։ Մարդիկ կսկեն իրար սիրել, համոզված են Աբովյանի մշակութային գործիչները։
Նրանք նշում են՝ մշակույթը ներկայացնողները, արվեստագետները, դերասանները մի փոքր ոգևորության դեպքում կարող են չտեսնված արժեքներ ստեղծել, ավելի բարի դարձնել մարդկանց։
Հայկական մշակույթի պահպանման ու զարգացման, թատերական կյանքի աշխուժացման, նաև Աբովյանի դրամատիկական թատրոնի պայմանների բարելավման ու շատ այլ հարցերի շուրջ նրանց հետ զրույց-քննարկում է ծավալել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը։
«Մշակույթը դարեր շարունակ եղել է մեր ազգի դիմագիծը, մեր ազգային ինքնության պահպանման միջոցը։ Մենք արտաքին աշխարհին ենք ներկայանում մեր արժեքային համակարգով և այսօր էլ պետք է անենք ամեն ինչ՝ այն սերունդներին փոխանցելու համար», - կարծում է նա։
Էդուարդ Բաբայանի հետ հանդիպմանը Աբովյանի մշակութային գործիչները կարևորել են այսպիսի քննարկումների անցկացումը․ դրանց ժամանակ հնարավորություն է ստեղծվում ոչ միայն բարձրաձայնել արածի ու անելիքների մասին, այլև միասին փնտրել լուծումներ՝ շտկելու առկա խնդիրները, որպեսզի մշակութային կյանքը զարգանա և նոր լիցքեր հաղորդի քաղաքի բնակիչներին։
Մանրամասները՝ տեսանյութում։