02/12/2021 12:48
Միջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ճանապարհների ապաշրջափակման և ադրբեջանցիներին միջանցք տրամադրելու վերաբերյալ հարցին։
«Ի հեճուկս բոլոր հայտարարությունների՝ միջանցք բառը չկա, չի եղել և չի կարող լինել։ Ես չգիտեմ, թե հարևան երկրի ղեկավարն էդ բառն ասելուց ինչ նպատակ է հետապնդել։ Ենթադրում եմ՝ ներքին լսարանի համար է դա ավելի շատ նախատեսված։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, խոսակցության մեջ նաև քննարկվում է Ադրբեջանի միջով միջանցք դեպի Ռուսաստան...։ Նշեմ, որ միջանցք բառ չկա, չի լինելու, դա չի քննարկվում։ Հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից», - ասել է ԱԺ նախագահը։