Գործարարները անհրաժեշտ են համարում երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով

02/12/2021 11:27

Գործարարները անհրաժեշտ են համարում երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով


«Մանթաշով» գործարարների միություն» հասարակական կազմակերպությունը, «Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարձգելու վերաբերյալ։

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Մենք՝ ներքոստորագրյալ գործարարներս, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երկարաձգվի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով՝ հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ․

1. Հայկական շուկայից թուրքական ծագման ապրանք ներկրող ընկերությունների դուրս գալուց հետո բազմաթիվ ոլորտների հայկական արտադրողներ մեծացրել են իրենց արտադրությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և փորձելով բավարարել շուկայի պահանջարկը, ուստի այս պահին թուրքական ապրանքների ներկրումը թույլատրելու դեպքում թուրքական ապրանքներ արտադրողները և ներկրողները նորից քայլեր կձեռնարկեն հայկական շուկան հետ գրավելու ուղղությամբ, ինչը ծանր դրության մեջ կդնի նոր ստեղծված կամ նոր ներդրումներ ստացած հայկական ընկերություններին։

2. Արգելքը չերկարացնելու հիմնավորումներից մեկն այն է, որ ցանկացած դեպքում ծագման երկրի հավաստագիրը փոխելու միջոցով թուրքական ապրանքը շարունակում է նույն ծավալներով ներկրվել Հայաստանի Հանրապետություն։ Նախևառաջ, ցանկանում ենք ընդգծել, որ, վիճակագրական տվյալների համաձայն, տեղի է ունեցել ներկրման ծավալների էական կրճատում, մասնավորապես՝ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան նվազել է 3․3 անգամ։ Բացի այդ, ծագման երկրի հավաստագիրը փոխելու մասին հայտարարությունները հիմնավոր չեն, քանի որ չկան վիճակագրական տվյալներ կամ ապացույցներ նման հավաստագրերով ներկրվող ապրանքների քանակի կամ ծավալի մասին։ Ընդ որում, նման արարքի վերաբերյալ տվյալների տիրապետող անձինք պարտավոր են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ծագման երկրի հավաստագրի կեղծումը քրեորեն պատժելի արարք է։

3. Ըստ էության, թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսությունում որևէ ցնցում չառաջացրեց, քանի որ թուրքական ապրանքների տեղն արագ զբաղեցրեց ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրների ծագման արտադրանքը, հետևաբար թուրքական ծագման ապրանքների ներկրումը կրկին թույլատրելը չունի որևէ տնտեսական հիմնավորում։

Վերոնշյալ կետերում անդրադարձ ենք կատարել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելման միայն տնտեսական կողմին, այնինչ տվյալ պարագայում նշանակություն ունեն նաև հարցի էմոցիոնալ և բարոյական կողմերը, քանի որ ինչպես 2020 թվականին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, այնպես էլ այս պահին ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող անհանգստությունների շրջանակներում Թուրքիան բարոյական և նյութական աջակցություն է ցուցաբերել ադրբեջանական բանակին՝ Հայաստանի և հայ ազգի դեմ ուղղված հանցագործությունների իրագործման գործում։

Ելնելով վերոգրյալից՝ ներքոստորագրյալ գործարարներս առաջարկում ենք առաջիկա 5 տարվա ընթացքում բացառել թուրքական ծագման ապրանքների ներկրման հարցը քննարկման դնելը, ինչպես նաև՝ երկարաձգել այդպիսի ապրանքների ներկրման արգելքը։ Ավելին՝ գտնում ենք, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման և սպառման նկատմամբ պետք է կիրառվեն լրացուցիչ սահմանափակումներ։ Այսպես, թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք բացի մաքսային արգելքից, նաև կիրառել վաճառքի արգելքը։ Վաճառքի արգելքի կիրառման պայմաններում ՀՀ ՊԵԿ մարմինները կկարողանան իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, ինչի արդյունքում թուրքական ապրանքների ներկրումը որևէ գաղտնի ճանապարհով կդառնա անիմաստ, քանի որ ցանկացած դեպքում դրա վաճառքը կլինի անհնարին։

Առաջարկում ենք նաև արգելել թուրքական ընկերություններին պատկանող ապրանքանշանների ներքո արտադրվող ապրանքների վաճառքը Հայաստանում՝ անկախ դրանց արտադրման երկրից, ինչը նույնպես ավելի արդյունավետ կդարձնի պատկան պետական մարմինների կողմից վերահսկողական վարչարարության իրականացումը հայկական շուկայում թուրքական ընկերությունների գործունեության նկատմամբ։

Ավելացնենք, որ ըստ էության թուրքական ծագման ապրանքների մուտքը չի արգելվել, այլ իրականցվում է ընտրանքային ներկրում, օրինակ՝ թույլատրվում է ներկրել թուրքական ծագման հումք ու սարքավորումներ։ Ընդ որում, ընտրանքային ներկրումը ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից՝ սեփական արտադրողներին պաշտպանելու նպատակով»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա 15/04/2024 15:56 Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին 15/04/2024 15:47 ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար 15/04/2024 15:42 «Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է». Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 15/04/2024 15:37 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ 15/04/2024 15:31 Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան 15/04/2024 15:27 ՊՆ մեքենայի՝ մահվան ելքով վթարը կապ չունի որևէ կրակոցի հետ, զինվորի կողմից մեքենան վարելը եղել է իրավաչափ 15/04/2024 15:23 Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին 15/04/2024 15:16 Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան 15/04/2024 15:10 Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում 15/04/2024 14:58 Փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Սաքունց 15/04/2024 14:48 Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց 15/04/2024 14:46 «Վանաձոր» ՔԿՀ-ում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար 15/04/2024 14:44 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին 15/04/2024 14:42 Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները. Աբրահամյան 15/04/2024 14:25 Ապրիլի 24-ին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնել՝ հրաժարվելով Ցեղասպանության գործընթացից 15/04/2024 14:21 Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը 15/04/2024 14:19 Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը 15/04/2024 14:16 Մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ և մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար (Տեսանյութ) 15/04/2024 14:13 Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ խոսնակ 15/04/2024 14:10 Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ) 15/04/2024 14:06 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր (News.am) 15/04/2024 14:03 Ակցիա․ «Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին. Լուսանկարներ 15/04/2024 13:57 «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:54 ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է դեսպանատանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 15/04/2024 13:49 Գևորգ Պապոյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացումը 15/04/2024 13:47 Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան 15/04/2024 13:45 «Մեծ ապագա ունի մեր համագործակցությունը նոր ասպարեզներում». տեղի է ունեցել Փաշինյան-Տոկաև հանդիպում (Տեսանյութ) 15/04/2024 13:44 Բնակչության մեծամասնությունը դեմ է իշխանության առաջ քաշած, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների տարբերակին. Պատգամավոր 15/04/2024 13:37 Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էտ ի՞նչ եք ասում, նման բան չի կարող լինել. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:25 Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր 15/04/2024 13:24 Բանակին ծանր հարված հասցնելն այս հակապետական իշխանության ոչ եզակի դրսևորումներից է. Աբրահամյան 15/04/2024 13:17 «Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը». Նարեկ Մալյան 15/04/2024 13:15 Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների հետ 15/04/2024 13:08 Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, որը բարենպաստ է ՀՀ-ի համար, ստիպված ընդունում ենք ադրբեջանական մոտեցումը. սա է իշխանության խոստացած հեռանկարը (Տեսանյութ) 15/04/2024 13:02 Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքում քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք. Քոչարյան 15/04/2024 12:57 Կհորդորեմ իրականույթանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն․ դա մեղք է. ՔՊ պատգամավորը՝ Տավուշի թեմի առաջնորդին և հոգևոր դասին (Տեսանյութ) 15/04/2024 12:52 Արցախի ոստիկանության երկու պաշտոնյա կասկածվում են անձնական ունեցվածքի գողության մեջ 15/04/2024 12:49 Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն. Պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:45 Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ. Times 15/04/2024 12:41 Տուգանքի փողը ես եմ մուծելու. դուք պետք եք ֆիզիկապես. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին 15/04/2024 12:36 Ստով և կողծիքով ողողված տեքստերի մանիպուլյացիայի հատվածն ապահովեց Արթուր Խաչատրյանը, անգրագիտության հատվածը՝ Աննա Գրիգորյանը. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:30 «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան անհայտ երեխա. նրա վիճակը գնահատվել է ծանր 15/04/2024 12:28 «Հետամուտ ենք լինելու դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը». տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը 15/04/2024 12:20 Ովքե՞ր են Ադրբեջանի և Թուրքիայի «հիբրիդային լոբբիստները» Հայաստանում․ Մարուքյանն անուններ է նշում (Տեսանյութ) 15/04/2024 12:13 Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խայտառակ ձախողում էր. Արթուր Խաչատրյան 15/04/2024 12:08 Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի 15/04/2024 11:55 Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է ասել, թե ինչ պետք է անել. Հովհաննիսյան 15/04/2024 11:47 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև 15/04/2024 11:45 Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Կոտայքի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում 15/04/2024 11:43 Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում. Կասիմ-Ժոմարտ Տոկաև 15/04/2024 11:38 «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»․ Անդրանիկ Քոչարյան 15/04/2024 11:33 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան 15/04/2024 11:26 Ինչու էին ձերբակալվել AntiFake-ի երկու աշխատակիցները. Մելիքյան (Տեսանյութ) 15/04/2024 11:22 Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված են Թեհլերյանն ու Սարոյանը 15/04/2024 11:11 Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքը ճնշելու իշխանության քաղաքականությանը. AntiFake.am-ի խմբագրության հայտարարությունը 15/04/2024 11:05 Երևանում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 15/04/2024 11:01 Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանը ներկայացվել է որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն 15/04/2024 10:46 «Կամուրջ» մշակութային կենտրոնի հերթական մեգա նախագիծը` «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոն (Տեսանյութ) 15/04/2024 10:42 Մեկնարկել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը 15/04/2024 10:37 Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր 15/04/2024 10:32 Երկրաշարժ՝ Ադրբեջանում 15/04/2024 10:29 Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել․ 12 շենք կկառուցեն 15/04/2024 10:26 Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա՝ քաոսը. Շարմազանով 15/04/2024 10:20 Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղավորման գործընթացը

Տվյալ բաժնի վերջին նյութերը