02/12/2021 10:51
Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև այսօր հնարավոր է հանդիպում. ՀՀ ԱԳՆ
ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում հնարավոր է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Aysor.am-ի հետ զրույցում ասել են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն հայտարարել է՝ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։