02/12/2021 11:39
Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. բավական խիստ կվարվենք. Գնել Սանոսյան
Կառավարությունը 36 համայքի 40 սուբվենցիոն ծրագիրն ավարտին հասցնելու համար տրամադրեց ավելի քան 885 միլիոն 178 հազար դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, թե ակնկալվում է, որ այս որոշմամբ գումարները կհատկացվեն շինարարներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե որքանով են համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում:
Նախարարն էլ արձագանքեց, որ ունեն համապատասխան աշխատակիցներ, ովքեր այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ:
«Ցավոք սրտի, բավական դեպքեր ունենք, որտեղ կան նախագծային թերություններ, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են ու շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Այն նորմերը, որ նախանշված են ու չբավարարի, շինարարները չեն վճարվի, ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ, մենք այսպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ ու բավական խիստ կվարվենք», - նշեց Սանոսյանը:
Փաշինյանն էլ հանձնարարեց, թե պետք է նաև մարզպետներն այցելեն շինհրապարակներ, դիտողություններ անեն: