03/12/2021 17:21
Հայկական կողմն ի սկզբանե պետք է ատամ ցույց տար Ադրբեջանին, որպեսզի այժմ բումերանգի հարված չստանար. Քաղաքագետ
Սահմանազատման-սահմանագծման բարդ գործընթացում հայկական կողմի համար որևէ լավ բան չեմ տեսնում։ Այստեղ դյուրին կամ հարթ լուծումների չպետք է սպասել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Ո՞վ էասել, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացը պետք է խաղուպար լիներ։ Բայց հայկական կողմն ի սզբանե պետք է ատամ ցույց տար Ադրբեջանին, որպեսզի այժմ բումերանգի հարված չստանար», - ասաց նա։
Գագիկ Համբարյանը հիշեցրեց՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ պարզ նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում չկա։
«Այս դեպքում հարց է առաջանում. 2020 թվականի նոյմեբերի 9-ից հետո ո՞ւմ հողերը և ի՞նչ հիմքերով է ադրբեջանցիներին փոխանցում ՀՀ վարչապատի պաշտոնն զբաղեցնող անձը։ Այդ անձը հիմա էլ ճարպկությամբ փորձում է դիվիդենտներ շահել՝ ցույց տալու, որ հողեր տալու մտադրություններ այլևս չունի։
Այժմ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ինչ տալու մոլուցքը, միայն թե պահպանի իշխանությունը՝ Ադրբեջանն ավելին է ցանկանում ստանալ։ Ինչպես գիտենք, հայկական և ադրբեջանական պատվիրակությունների մոսկովյան հանդիպումն անհաջողությամբ է ավարտվել, որովհետև ադրբեջանցիները հասկանում են, որ ՀՀ իշխանությունները ժողովրդի թիկունքում ապօրինաբար տարածքներ են զիջում», - ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Նույն ձևաչափով հանդիպում կկայանա նաև օրերս։
Ավելի վաղ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն։