03/12/2021 17:31
Սահմանագծման-սահմանազատման հետևանքները Հայաստանի և Արցախի շահերից չեն բխելու. պարտադրված-շտապողական քայլեր են իրականացվում. Քաղաքագետ
Սահմանագծման-սահմանազատման հետևանքները, բնականաբար, Հայաստանի և Արցախի շահերից չեն բխելու, որովհետև պարտադրված-շտապողական քայլեր են իրականացվում։ Հայկական կողմին պարտադրում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի՝ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը և օրերս սպասվող այդպիսի երկրորդ հանդիպմանը։
«Պատահական չէ, որ տարածաշրջանում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում։ Հայկական կողմին շտապեցնելով և հեղհեղուկ «խաղաղություն» պարտադրելով՝ ստիպում են ճանաչելու միմյանց սահմանները, այն էլ այնպիսի վիճելի տարածքներում, որ այսօր կան։ Այս ամենի հետ մեկտեղ՝ հետին պլան է մղվել Արցախի հարցը։ Այս ամենի հետևանքները, կարծում եմ, հայկական կողմի համար ծանր են լինելու», - նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։
Ավելի ցվաղ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն։