03/12/2021 20:15
Ուկրաինայի պաշտպանության նախարարն առաջարկել է կրճատել զորակոչային ծառայության ժամկետը
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ ուսումնասիրվում է ԶՈՒ զորակոչվելու նպատակահարմարության և դրա անհրաժեշտության հարցը։
«Մեզ մոտ և՛ պայմանագրային, և՛ զորակոչային մեթոդն է գործում։ Բայց Գլխավոր շտաբի և Գերագույն գլխավոր հրամանատարի հետ քննարկում ենք զորակոչի նպատակահարմարության հարցը։ Իմ մոտեցումը հետևյալն է․ գուցե կարիք չկա զորակոչն այդքան երկար ժամանակով կազմակերպել, գուցե արժե ժամկետը կրճատել»,- ասել է Ռեզնիկովը՝ Գերագույն Ռադայում իր ելույթի ժամանակ։
Ուկրաինայում ժամկետային զինծառայությունը զինվորների, նավաստիների, սերժանտների համար մինչև 18 ամիս է, բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար՝ մինչև 12 ամիս։