03/12/2021 20:41
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է TRT-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։
Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում։ Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադարձությունների զարգացումը։
Երկու երկրների նախագահները քննարկում են ծավալել նաև ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման շուրջ։