03/12/2021 18:27
Ռոմանոս Պետրոսյանն Աբովյանում ընթացող ՔՊ երթին վարչական ռեսուրս է կիրառել, բերվել են նախարարության աշխատակիցներ (Տեսանյութ)
«Այսօր Աբովյանում ՔՊ-ն ՏԻՄ ընտրությունների շրջանակում երթ է կազմակերպել, կից ներկայացված տեսանյութերում և լուսանկարում երևում է, թե ինչպես են երթին մասնակցելու համար Աբովյան եկել Շրջակա միջավայրի նախարարության բալանսի վրա գտնվող SS պետհամարանիշներով «Պիկապներ»»: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքացի Արման Հովակիմյանը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասել է, որ որևէ պետական կառույցի կողմից նախընտրական ակցիային մասնակցելու պարտադրանքը բացառվում է։
Տեսանյութերում երևում է, որ երթին մասնակցում են նաև այլ համայնքների բնակիչներ։