03/12/2021 20:05
Թուրքիան նոր ռազմական օպերացիա է սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ
Թուրք ուժայինները ռազմական օպերացիա են սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցում է 790 ուժային: