04/12/2021 16:18
ԱՄՆ-ն Սիրիայում ԱԹՍ է կիրառել՝ «Ալ Քաիդա»-ի պարագլուխներից մեկին ոչնչացնելու նպատակով
Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն Սիրիայում թիրախային հարված է հասցրել՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչին վնասազերծելու նպատակով։ Չի բացառվում, որ զոհեր լինեն նաև խաղաղ բնակչության շրջանում, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը։
«ԱՄՆ զինուժը Սիրիայում, Իդլիբի շրջանում հարված է հասցրել «Ալ Քաիդա»-ի պարագլուխներից ու կազմակերիչներից մեկի ուղղությամբ»,- լրատվամիջոցին ասել է ԱՄՆ զորքերի կապիտան Բիլ Ուրբանը։
Նա նշել է, որ նախնական վերլուծության համաձայն, չի բացառվում, որ զոհեր լինեն նաև խաղաղ բնակչության շրջանում, տարվում է հետաքննություն։ Հարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքից։