04/12/2021 11:46
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Գեղանիստ գյուղում
Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 3-ին Գեղանիստ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Ներինա Պ.-ն, որը նոյեմբերի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: