06/12/2021 12:30
Ստացվում է, որ թշնամուն են հանձնվել բոլոր այն ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել․ պատգամավոր
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին։
Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէին հանձնվել Ադրբեջանին։
Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։
Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում ստացվում է, որ թշնամուն են հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել։
Հուսով եմ, որ այս թեմայով պարզաբանումներ դեռ կլինեն»։