06/12/2021 12:03
«Հայրենիք» կուսակցությունը 5 համայնքում խմբակցություններ կունենա
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին հինգ համայնքում է մասնակցել։
« «Հայրենիք» կուսակցությունը 2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ համամասնական ընտրություններում մասնակցեց հինգ համայնքում`
Արտաշատ,
Աշտարակ,
Սպիտակ,
Վանաձոր,
Վայք:
Նշված բոլոր համայնքներում կունենանք խմբակցություններ», - հայտնել է կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Նա շնորհավորել է կուսակից ընկերներին «գրանցած փայլուն արդյունքների համար»: