06/12/2021 12:59
Հյուսիսային պողոտայում աղբարկղների մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը: Պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: