07/12/2021 10:06
ԱԺ-ում հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը:
Մինչ նիստի մեկնակը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է:
Նա խորհրդարանի անդամներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: