07/12/2021 16:00
Սև ամպերը ավելի են կուտակվում և խտանում Արցախի և ՀՀ-ի գլխին. Կամո Աթայան
Ստոկհոլմում նախատեսված էր հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, սակայն այն թշնամի երկրի կողմից չեղարկվեց, քանի որ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախ...
Համարյա զուգահեռ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի կողմից արվեց կարևոր հայտարարություն, որտեղ շատ պարզ ու ընկալելի ձևով ներկայացված է, որ 2019-ին ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը հանդես է եկել Արցախի հարցի փաթեթային լուծման առաջարկով, որը ինչ որ մասով մադրիդյանի տարբերակներից է, և որտեղ հստակորեն փուլայի եղանակով խոսվում է սկզբում 5 շրջանների հետ վերադարձի, այնուհետև հանրաքվեյով Արցախի կարգավիճակի որոշման, ու միայն դրանից հետո ենթադրվում է Քարավաշառի ու Լաչինի հատվածների հետհանձնում, երբ Լաչինի միջանցքի լայնությունըարդեն հստակեցված կլինի...
Սա, փաստորեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում է նախկին ԼՂԻՄ-ի տարածքով, դեռ մի բան էլ ավելի...
Բայց արի ու տես, թե իրենց ղեկավար հորջորջող «հայ», ապաշնորհները ինչ օյին բերին համարյա հաղթանակած հայ ժողովրդի գլխին, ոչնչացնելով 30 տարվա հայոց համահավաք ձեռքբերումները, կորցնելով 10 000 քառ. կմ-ից ավելի տարածք, այդ թվում նաև ԼՂԻՄ-ի տարածքի կեսից ավելին, տալով բազմահազար զոհեր, ու այդքանից հետո ոչ միայն մարդամեջ են դուրս գալիս, այլև արդեն իսկ նշմարվում է խայտառակ պարտությունը ուրիշների գրպանը գցելու, շատ իրողություններ մանիպուլացնելու ստոր քաղաքականությունը, որին անդամագրվողներ կան ու նման դեպքերում միշտ գտնվում են...
Դավաճանությունը չի ներվում, արդարադատությունը չի մահանում, բոլոր նրանք, ովքեր հայ ժողովրդի նկատմամբ հանցագործություն են կատարել, ովքեր ապաշնորհ ու անգրագետ էին, ովքեր ժողովրդին ամբոխացրին ու խաբեցին, բոլորը պատասխան պետք է տան...
Իսկ այս դառը և վտանգավոր շրջանում ուղղակի ժողովուրդը իմաստնություն պիտի դրսևորի, Արցախի մնացած մասը և ՀՀ-ի զգալի հատվածները չկորցնելու համար...
Հ.Գ. Ապաշնորհ լինելը ուրիշին վերագրելով,հողատվությունը պարտակելով, դավաճանությունը այլոց գրպանը գցելով, ավելի ես բարդացնում ու հարցականի տակ դնում երկու պետությունների ու մի ամբողջ ժողովրդի վաղվա օրը, և ապագան... Ընդմիշտ հիշել է պետք, որ արդարադատությունը կարող է ուշանալ, բայց այն երբեք չի մեռնում...