08/12/2021 16:11
Սեյրան Օհանյանի կինը հերքում է. Իմ անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետև իմ անունով անշարժ գույք գոյություն չունի
Դատախազությունից հայտնել էին, որ կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա։
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերքել է այս տեղեկատվությունը։
«Իմ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետև իմ անունով անշարժ գույք գոյություն չունի: Ապատեղեկատվությունը և շանտաժը անզորության նշան են», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուզաննա Խաչատրյանը: