08/12/2021 17:51
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավորները կոշտ բանավեճի են բռնվել հաջորդ տարվա բյուջեի պլանավորման հարցով հանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ: Բանավեճը վերածվել է ծեծկռտուքի:
Կատարվածն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են թուրական ԶԼՄ-ները: Տուժածների մասին հաղորդում չի ստացվել: