09/12/2021 19:48
Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ երթուղի
Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ երթուղի, «Ազատություն» ՌԿ-ի հաղորդմամբ՝ այս մասին ISNA գործակալությանն ասել է Իրանի ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ջավադ Խեդայաթին։
Թեհրանի այս նախաձեռնության համաձայն՝ երթուղին կանցնի իրանական Աստարայից դեպի Ադրբեջան, այնուհետև՝ Վրաստանի նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Բուլղարիա և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ։