Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները ժամանել են Հայաստան՝ մրցանակները ստանալու

10/12/2021 20:10

Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները ժամանել են Հայաստան՝ մրցանակները ստանալու


Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր հայտարարել է, որ 16-րդ օլիմպիադայի հաղթողներից երկուսը՝ երրորդ մրցանակին արժանացած Անջելա Կոստիչը` Սերբիայից և Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից, ժամանել են Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները հատուկ արարողության ընթացքում։ Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ): Պարգևատրման արարողությունից բացի, հաղթողների համար, ինչպես միշտ, կազմակերպվել է հատուկ ծրագիր՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Հայաստան, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլի 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մասնակիցներից 6-ը Հայաստանից էին, իսկ 15-ը՝ մյուս երկրներից: Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվել են 2021թ.-ի հոկտեմբերի 19-ին առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ․

  1. Առաջին մրցանակակիր էր դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:
  2. Երկրորդ տեղը զբաղեցրել էր Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
  3. Երրորդ մրցանակին արժանացել էին.
  • Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
  • Անջելա Կոստիչը` Սերբիայից
  • Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից

Ուշագրավ է, որ այս տարի առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, ով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրում ընդգրկված 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է», - ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները»։

«Անչափ կարևոր է, որ նույնիսկ այս համավարակի պայմաններում Օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Ավելին, օլիմպիադան հաջողությամբ շարունակում է ծառայել իր առաքելությանը, և մենք տեսնում ենք, թե ինչպես է շարունակաբար աճում մասնակիցների գիտելիքի մակարդակը», - ասել է Օլիմպիադայի Ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը: 

«Սինոփսիս Արմենիայի» կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետների ն մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն նաև կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության  որակի չափորոշիչների համապատասխանեցման հարցում՝ հնարավորություն տալով բացահայտել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», - ասում է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը և հավելում. «Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող՝ «Սինոփսիս»-ի կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկիր ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա–ՄՏՍ–ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: 

«Մենք տեսնում ենք միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի դրական ազդեցությունը՝ ՏՀՏ ոլորտում արձանագրվող հաջողությունների և ապագայի ներուժի հետագա զարգացման առումով: Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ մենք աջակցում ենք այս մեծ ու երկարաժամկետ նախաձեռնությանը։ Ամեն տարի օլիմպիադայի օգնությամբ բազմաթիվ երիտասարդներ հենց իրենք են սահմանում իրենց՝ նորարարության, զարգացման և ստեղծագործելու սահմանները: Հպարտ եմ, որ 16-րդ օլիմպիադայի առաջին մրցանակակիրը Հայաստանից է։ Սա մեծ ձեռքբերում է և ահռելի հաջողություն բոլորիս համար», - ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր ընկերության՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երբ 2006թ.-ին  հիմնեցինք այս կարևորագույն մրցույթը, պատկերացում չունեինք, որ տարիներ անց այն կվերածվի միկրոէլեկտրոնիկայի բնագավառում միջազգային շատ բարձր նշաձող ունեցող օլիմպիադայի և կնպաստի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորմանը», - ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայք՝ www.microelectronicsolympiad.org


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:45 Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան. Կրեմլ Այսօր, 13:40 ՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը Այսօր, 13:37 Կորուստ և դատարկություն. The Washington Post-ը՝ արցախցի փախստականների մասին Այսօր, 13:27 ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը (Տեսանյութ) Այսօր, 13:25 Երևանում ՌԴ համարանիշներով «Ուրալը» բախվել է կայանված «Lexus»-ին. Shamshyan Այսօր, 13:12 Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի կիսաեզրափակչի համար Այսօր, 12:39 Հանրային հեռուստատեսության հիմնական գործառույթը, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ իշխանությունների պատվեր կատարելն է. Բորիս Նավասարդյան Այսօր, 12:23 Երևանի կարմիր երկինքը․ Լուսաբաց Այսօր, 12:11 Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է. Հովհաննիսյան Այսօր, 12:02 «Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ Հայաստանից բուսական մթերքների մատակարարման խախտումները հաճախակիացել են Այսօր, 11:54 Հայտնի է՝ երբ ու որտեղ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը Այսօր, 11:51 Գլխավոր դատախազն այցելել է ԶՈւ բանակային զորամիավորում. Տավուշում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի Այսօր, 11:49 Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 11:47 Հայկական բրոքեր «Արմբրոկ»-ը փակում է ռուս հաճախորդների հաշիվները Այսօր, 11:39 Արցախը հանձնել ենք բոլորս միասին, ես՝ չէ. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:31 Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կթանկանան Այսօր, 11:21 Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:11 Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ Այսօր, 11:05 Ավարտվել է Տավուշով անցնող դեպի Դիտավան տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը Այսօր, 11:03 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը. Իշխան Սաղաթելյան Այսօր, 10:55 ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները Այսօր, 10:51 Իշխանությունն Արցախը «թաղել» է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:47 ԿԲ-ն վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը Այսօր, 10:44 ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Այսօր, 10:39 1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետում. Sputnik Արմենիա Այսօր, 10:34 ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում Այսօր, 10:32 Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:30 Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Այսօր, 10:26 Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Այսօր, 10:23 Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:21 Վանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էին Այսօր, 10:16 «Ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի». Ալեն Սիմոնյանը փորձել է հասկանալ՝ ովքեր չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի Այսօր, 10:10 Լույս չի լինելու Այսօր, 10:05 Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն արգելափակվել էր ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել էր միակողմանի Այսօր, 10:00 Արագածի, Արարատի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:57 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլելու համար, իսկ հիմա ընդունելությունների համար գումարներ չի խնայում Այսօր, 09:53 «Հրապարակ». Երևանի ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու Այսօր, 09:45 «Ժողովուրդ». ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ. տնօրենների են տարել հարցաքննության Այսօր, 09:39 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երևանում խաղաղ ակցիաներ անի Այսօր, 09:34 «Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա Այսօր, 09:32 «Հրապարակ». Դատախազությունն ինտրիգների սիրահար է. Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը կլինի ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջին հրավիրյալը Այսօր, 09:28 «Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե Ադրբեջանը հստակ երաշխիքներ տա 28/11/2023 23:00 Ատելություն են տարածում արցախցիների հանդեպ․ Չեն հասկանում՝ ինչ նոր ռումբ են դնում մեր պետության ու ժողովրդի տակ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 28/11/2023 22:31 Ձմռան առաջին օրերին Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճանով 28/11/2023 22:20 Ինչու՞ են ավելորդ կիլոգրամներ կուտակվում ձմռանը, ինչպե՞ս խուսափել ճարպակալումից 28/11/2023 22:07 ՔՊ-ի հաջորդ տարվա բյուջեն են քննարկել 28/11/2023 21:52 Ուկրաինայի իշխանության նկատմամբ բնակչության վստահությունն զգալիորեն նվազել է․ Reuters-ը սոցհարցման տվյալներ է հրապարակել 28/11/2023 21:35 Իսրայելը չի կարողանա ապահովել իր անվտանգությունը, նույնիսկ եթե ամբողջությամբ ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին․ Ուշակով 28/11/2023 21:19 Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը, ո՞ւր են մեր սրբարանները, ինչո՞ւ են այստեղ մեր քույրերն ու եղբայրները, ինչո՞ւ մե՛նք այնտեղ չենք ․․․ Բագրատ Սրբազան 28/11/2023 21:06 Հայորդյաց տների մրցանակակիր սաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել՝ ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը 28/11/2023 20:51 Վտանգավո՞ր է արդյոք մաշկային ակտինիկ կերատոզը 28/11/2023 20:39 Տրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետ 28/11/2023 20:24 Բոյարսկին սրտի կաթված է տարել, հիվանդանոցում է 28/11/2023 20:11 Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 28/11/2023 19:56 Աշխատանքային միգրանտները պետք է հարգեն Ռուսաստանի ավանդույթները․ Պատրիարք Կիրիլ 28/11/2023 19:41 Արման Ծառուկյանն ու Բենիլ Դարիուշը կմենամարտեն 28/11/2023 19:31 Հաստ աղիքում առկա պոլիպոզը կարող է ձևավորել չարորակ գոյացություն. Ուռուցքաբան 28/11/2023 19:21 Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը․ Պեսկով 28/11/2023 19:07 «Նոր գրոհներ են լինելու Ուկրաինայում»․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել պատրաստ լինել 28/11/2023 18:54 Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել․ Ասպրամ Կրպեյան 28/11/2023 18:42 Տնտեսվարողների կողմից ավտոմեքենաների օտարման գործարքները մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթավորելու դեպքում զերծ կմնանք խիստ վարչարարությունից․ ՊԵԿ 28/11/2023 18:29 Մեկնարկել է «Viva University» կրթական ծրագրի հերթական փուլը 28/11/2023 18:19 Հայկական «ժողովրդավարության» փուչիկն այլևս գրավիչ չէ․ Արտակ Զաքարյան 28/11/2023 18:07 Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար Մելոյան 28/11/2023 17:57 Քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ իրավապահները նրան չեն կարողանում հայտնաբերել («Հրապարակ») 28/11/2023 17:47 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել 28/11/2023 17:37 Նախորդ տարի բացված Քոբուլեթիի Նոր բուլվարը փոթորկից վնասվել է (Տեսանյութ) 28/11/2023 17:19 Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա՝ անորոշ ժամանակով 28/11/2023 17:09 Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները 28/11/2023 17:00 ՀՀ-ում բնակչության 15.7%-ը թոշակառուներ են, 6,5%-ը հաշմանդամություն ունի. ԱՎԿ 28/11/2023 16:51 Բարձրագույն կրթությամբ արցախցի կանայք դայակների ու խնամակալների թիմ են կազմել 28/11/2023 16:42 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը 28/11/2023 16:37 ՅՈՒՆԻՍԵՖ-ը գրեթե 4 300 փախստական երեխայի և ընտանիքի սոցիալական աջակցություն է ցուցաբերել 28/11/2023 16:27 Մեծ պատիվ էր կրկին հյուրընկալվել վարչապետ Ղարիբաշվիլիի մոտ. Հարությունյան 28/11/2023 16:24 Եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան 28/11/2023 16:18 Հայաստանի ու Հունաստանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Նիկոլ Փաշինյան 28/11/2023 16:16 Նիկոլը կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության՝ հանուն նոր տերերի. Շարմազանով 28/11/2023 16:11 ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության հետ 28/11/2023 16:09 Բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց 28/11/2023 16:02 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում 28/11/2023 15:52 Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտանգում է Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան 28/11/2023 15:42 Մհեր Գրիգորյանն ԱԶԲ նախագահին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքները 28/11/2023 15:33 Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. Մանրամասնում է խոսնակը 28/11/2023 15:28 Ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունը՝ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին 28/11/2023 15:22 Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 28/11/2023 15:14 Կորեայի նախագահն ու Փաշինյանը երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն են ձեռք բերել 28/11/2023 15:10 Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի 28/11/2023 15:01 (Տեսանյութ) Դավիթ Բեկի պողոտայում թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է 3 մեքենաների․ shamshyan 28/11/2023 14:54 Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ փոփոխություններ 28/11/2023 14:45 Լարսը փակ է միայն բեռնատարների համար 28/11/2023 14:39 Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք, էս մարդը 5 տարում ծախսել է 28 մլրդ դոլար և ստացել ընդամենը 4 մլրդ ՀՆԱ-ի աճ. Բագրատյան 28/11/2023 14:31 Հայաստանն Արցախի ինքնորոշման իրավունքի հարց այսօր չունի. ԱԺ նախագահ 28/11/2023 14:27 Երեխային 20,000 դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի, դատական կազմ է փոխվել 28/11/2023 14:22 Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան 28/11/2023 14:08 Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 28/11/2023 14:04 «Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Պարզաբանում 28/11/2023 14:02 Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը