10/12/2021 10:51
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավանեսյանը մկենում է ՌԴ՝ Հայ-ռուսական 6-րդ առողջապահական ֆորումին մասնակցելու նպատակով: Նա Մոսկվայում կլինի դեկտեմբերի 16-18-ը։
Նախարարի հետ միասին ՌԴ կմեկնի նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը։
Գործուղումից վերադառնալուց հետո արդյունքների մաuին Ավանեսյանը պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: