11/12/2021 20:26
Ադրբեջանցիները կրակ են բացել Սարուշեն համայնքի բնակիչների տրակտորների ուղղությամբ
Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։
Համայնքի ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։